Սամվել Բաբայանի տեսակցությունների վրա դրված արգելքը հանելու միջնորդությունը բավարարվեց
«Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական նիստին դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ դատարանը մերժել է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի՝ իր պաշտպանյալի գույքի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանը մերժեց նաև Ս. Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերացնելու, այլ խափանման միջոցով փոխարինելու կամ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանը բավարարեց միայն Բաբայանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումները վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:
Դատավոր նաև հայտարարեց, որ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը հրաժարվել է իր երկու պաշտպաններից, սույն գործի շրջանակներում նա ինքնուրույնաբար է իրականացնելու իր շահերի պաշտպանությունը:
«Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 4-ին:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանի փաստաբանը միջնորդեց՝ վերացնել խափանման միջոց կիրառված կալանավորումը
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
- Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում