Բագիյան. Էթինոլ նյութը բարձր ջերմաստիճանի պայմաններում ինքնաբռնկման հատկություն ունի
«Հիմա ամեն ինչ վերահսկողության ներքո է: Առայժմ վտանգներ չկան: Եղել է պայթյուն»,-«Նաիրիտ» գործարանի հարևանությամբ լրագրողներին ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
Նա նշեց, որ Երևանին վտանգ չի սպառնում, թունավոր նյութեր չկան:
Հիմա փրկարարները հրդեհի տարածումը կանխելու աշխատանքներ են իրականցնում:
«Թե ինչից է բռնկվել հրդեհը, այս պահին չենք կարող ասել: Հրդեհաշիջման աշխատանքներից հետո քննիչները կորոշեն, թե ինչն է եղել պատճառը»,-ասաց Ղազարյանը:
ԱԻՆ ճառագայթային քիմիական մոնիթորինգի բաժնի պետ Վալերի Բագեյանը նշեց, որ մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ այրման մեջ ոչ մի վտանագվոր քիմիական նյութեր չկան:
«Վառվում է էթինոլ լաք նյութը, որը գործարանի թափոններից է: Նույն դեպքը եղել է 8 տարի առաջ՝ 2009-ին: Նյութը բարձր ջերմաստիճանի պայմաններում ինքնաբռնկման հնարավորություն ունի»,-ասաց նա:
Վ. Բագիյանը նշեց, որ բնակչության համար ոչ մի վտանգ չկա:
Հարակից հրապարակումներ`
- ԲՆ. Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, տարհանման անհրաժեշտություն չկա
- «Նաիրիտ»-ում երեք հրշեջ է ծխահարվել
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ի հրդեհի հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում նախնական տվյալներով այրվում է էթինոլ նյութ
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում կրակի տարածման վտանգ չկա
- Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան