ԲՆ. Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, տարհանման անհրաժեշտություն չկա
Նաիրիտ գործարանում (Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց 70) բռնկված հրդեհի հետ կապված ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարվել են մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշառումներ: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դրանց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա ժամերին:
Նախարարությունից հիշեցնում են, որ այսօր ժամը 13-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի 2-11 պահեստային տարածքում, որտեղ կուտակված են լաքէթինոլ և տոլոլ քիմիական նյութերը:
«Այս նյութերի այրումից մթնոլորտ հնարավոր է մրի և ածխածնի օքսիդի արտանետում: Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է: Ներկայում ԱԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում են հետմարման աշխատանքներ»,-ասաց ԲՆ աշխատակիցը:
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը`
. Հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովորե հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները։
.Նույն տարածքներում խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց։ Այս հորդորն առաջին հերթին վերաբերում է երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին։
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով ժամը 17-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, ինչը նշանակում է, որ ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք։
ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 16:15-ի դրությամբ իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրիտ»-ում երեք հրշեջ է ծխահարվել
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ի հրդեհի հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում նախնական տվյալներով այրվում է էթինոլ նյութ
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում կրակի տարածման վտանգ չկա
- Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան