Թերեզա Մեյի հրաժարականի մասին լուրերը չեն հաստատվել
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հերքել է տեղական մամուլի հաղորդագրություններն այն մասին, որ Թերեզա Մեյը մտադիր է հրաժարական տալ 2019 թվականին:
«Դա իրականությանը չի համապատասխանում, այդ հրապարակումը ճշմարիտ չէ»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ՝ ասված է վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում:
Նախօրեին Daily Mirror թերթը, հղում անելով Պահպանողական կուսակցության անանուն պատգամավորի, հաղորդել էր, որ Մեյը կարող է լքել վարչապետի պաշտոնը 2019 թվականի օգոստոսի 30-ին:
Թերթի տեղեկություններով, հիմա վարչապետը ոչ պաշտոնական հանդիպումներ է անցկացնում իր կուսակիցների հետ քաղաքից դուրս գտնվող նստավայրում: Դա անհրաժեշտ է, որպեսզի ստանա պատգամավորների աջակցությունը և բացառի ներկուսակցական պայքարը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան