Հաբեթնակ Կուրղինյան. Ցանկանում էի, որ տղաները մինչև վերջ պայքարեն
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հանդես եկած իր սաների մրցելույթների արդյունքները:
«Արդյունքը նորմալ է: Ես հատուկ մեդալ չէի ակնկալում: Ցանկանում էի, որ նրանք գոտեմարտեն ամբողջ ուժով, մինչև վերջ: Այդ ժամանակ էլ մեդալներ կլինեն:
Գարիկ Բարսեղյանից, Վալոդյա Ֆրանգուլյանից և Գրիգոր Գրիգորյանից ավելին էի սպասում: Նրանք կարող էին պայքարել մրցանակային տեղերի համար, ընդհուպ մինչև եզրափակիչ: Բայց սա սպորտ է: Չեմ կարծում, որ նրանց ինչ-որ բան խանգարեց: Պարզապես չստացվեց: Կարծում եմ, մարզական բախտը դեռ կժպտա նրանց:
Հիմա տղաները տասնօրյա հանգիստ կունենան: Այնուհետև կնախապատրաստվենք Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին, որը կանցկացվի հոկտեմբերի 6-ից 8-ը Վանաձորում: Հանդես կգանք ընդլայնված կազմով, այդ թվում հավաքականի առաջին համարներով: Գեորգի Կետոևի և Լևան Բերիանիձեի մասնակցության հարցը պարզ կդառնա 10-ից 15 օր հետո»,-ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱ. Մրցումային վերջին օրը Հայաստանը կներկայացնի երկու ազատ ոճի ըմբիշ
- Մաքսիմ Մանուկյան. Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր
- Ձգտելու եմ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանը. Արթուր Ալեքսանյան
- Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան