
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Փաշազադեի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերին
Սեպտեմբերին Ռուսաստանի մայրաքաղաքում Համայն Ռուսիո Պատրիարքի միջնորդությամբ նախատեսված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների
վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեի հանդիպումը:
«Նախնական տվյալներով, հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում։ Նրանք քննարկելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր»,-Panorama.am-ին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նրա խոսքով, այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
Այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ», - ասաց Տեր Վահրամը:
Նշենք, որ Գարեգին Բ-ի կաթողիկոսության ընթացքում տեղի է ունեցել նման հինգ հանդիպում: