Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Էրեբունիում տեղի ունեցած միջադեպից
ՀՀ ոստիկանությունը պաշտոնական կայքում տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասներ է ներկայացրել այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպից։
Ոստիկանությունից հայտնում են. «Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկում մի տղամարդ պատանդ էր վերցրել մի քաղաքացուհու։ Դեպqի վայր են ժամանել ոստիկանության ղեկավարության և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Պանտանդ վերցված անձի հետ բանակցություններ են սկսվել։ Ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից ակնհայտ դարձան, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում, ու այլ միջոցներով՝ մասնավորապես բանակցությամբ հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուին վնասազերծելու որոշում կայացվել։ Պատանդն ու վնասազերծվածը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել։
Պարզվել է, որ պատանդ վերցնողը 1986 թվականին ծնված Գ. Հ.-ն է։ Նրա կողմից մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացուհին գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննություն է կատարվում»։