Խոսրովի աղետալի հրդեհից հետո ԱՄՆ դեսպանությունը ՀՀ կառավարության և ժողովրդի կողքին է. Միլզ
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ հանդիպմանը ներկայացրել է վերջին շրջանում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, անդրադարձել ամենօրյա ձեռնարկվող ու կանխարգելիչ նախատեսվող միջոցառումներին, մանրամասնությամբ ներկայացրել նախարարությունում բարեփոխումների իրականացման ընթացքը:
Կարևորելով միջազգային հանրության մասնակցությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գործում՝ նախարարը հատկանշել է ԱՄՆ կառավարության օժանդակությունն այրված անտառային տարածքների վերականգնման և անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում:
Կարևորվել է բարձր որակի արբանյակային լուսանկարների, արագ արձագանքման թիմերի ստեղծման, հրդեհների կանխարգելման եղանակների, փորձագիտական խորհրդատվությունների անհրաժեշտությունը:
Նախարարն անդրադարձել է սիրողական որսի սահմանափակումներին, կարևորել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանությունը որպես կենդանական աշխարհի էկոմիջանցքի, ինչի տարածաշրջանային նշանակությունը շատ մեծ է:
Դեսպան Միլզը տեղեկացրել է հաջորդ շաբաթ Հայաստան ժամանող ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների արտակարգ իրավիճակների վերականգնման» թիմի այցի մասին, որը համապատասխան օժանդակություն կցուցաբերի նախարարության և արգելոցի աշխատակիցներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԲՀՊՏ-ի հրդեհների կանխարգելման կարողությունների հզորացման նպատակով նոյեմբեր ամսվա ընթացքում ևս մեկ փորձագիտական խումբ հրավիրելու մասին:
«Խոսրովի աղետալի հրդեհից հետո ԱՄՆ դեսպանությունը ՀՀ կառավարության և ժողովրդի կողքին է: Անտառային հրդեհները Միացյալ Նահանգներում, Հայաստանում, թե այլուր սպառնալիք են շրջակա միջավայրի,բնակավայրերի ու համայնքների համար:Միացյալ Նահանգները հպարտ է , որ համագործակցում և աջակցում է Հայաստանին հրդեհի հետևանքների վերացման ու նմանատիպ բնական աղետների հետ կապված պլանավորման աշխատանքների շուրջ: Բնապահպանության նախարարության հետ մենք նաև շարունակաբար աշխատում ենք բնապահպանական հարցրեի ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցերի շուրջ»,- իր խոսքում նշել է դեսպան Միլզը:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկյան կողմը պատրաստակամ է օգնել վերացնելու Խոսրովի անտառի հրդեհի հետևանքերը
- Նախօրեին Խոսրովի անտառում մարվել է 75 ծխացող օջախ
- Խոսրովի արգելոցի տարածքը կապահովվի բջջային կապով և Wi-Fi-ով
- Խոսրովի անտառի հրդեհից հետո տեխնիկայի խնդիրը ներկայացվել է նախագահին և վարչապետին. Տոնոյան
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցը 60 տարի ինչպես արգելոց եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ. Արծվիկ Մինասյան
- Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում
- Խոսրովի անտառում վնասը հասել է նաև բույսերի ու կենդանիների զարգացման միջավայրին. հողագետ
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան