Սննդագետ. Ալյուրի հարստացումը երկսայր բիզ է
«Ալյուրի ֆոլաթթվով ու երկաթով հարստացումը խնդիր է՝ երկսայր բիզ»,- այս մասին հայտարարեց Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ «Ազատություն» ռկ-ի եթերում պատասխանելով ատասխանելով ֆեյսբուքի օգտատերերի հարցերին:
Նրա խոսքով, առողջապահության ոլորտի պատասխանատուները հասարակության մեկ թիրախային խմբի հիվանդությունը բուժում են հասարակության մեկ այլ թիրախային խմբին վնասելու արդյունքում:
«Մասնավորապես, եթե խոսում են անեմիայի խնդրի կարգավորման մասին, ապա գիտենք, որ այդ ֆոլաթթունները աղեստամոքսային տրակտի ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդկանց հակացուցված են: Եվ պետք են հետազոտություններ, որոնք կբացահայտեն սակավարյունության պատճառը»,-ասաց Պիպոյանը:
Նա որպես օրինակ նշեց, որ լեռնահանքային շրջաններում սննդամթերքում ահռելի քանակությամբ մոլիբդեն են հայտնաբերել, իսկ մոլիբդենը օրգանիզմից դուրս է բերում երկաթը: Սննդագետի խոսքով, քանի դեռ վերացված չէ պատճառը, ալյուրի երկաթով հարստացումը որևէ արդյունքի չի բերի:
Նա կողմ է, որ շուկայում լինի և հարստացված, և ոչ հարստացված հաց:
«Ես որպես մասնագետ իմ ծանոթներից որևէ մեկին չեմ երաշխավորի օգտագործել հարստացված հացը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Նախարար. Ալյուրի հարստացման ծրագիրը միտումնավոր վարկաբեկելու փորձեր են արվում
- Զարմանալի է, որ ԳԱԱ-ն ալյուրի հարստացման հարցերով զբաղվող մասնագետ չունի. Ռ. Հայթյան
- Ալյուրի հարստացման ծրագիր. Ինչու բնակչությանն ընտրության հնարավորություն չի տրվում
- «Համապատասխան հետազոտություններից հետո նոր պետք է ասել այո կամ ոչ». էկոլոգները ալյուրի հարստացման ծրագրի մասին
- Պիպոյան. Ալյուրի հարստացման հետազոտություններում պետք է ապահովել թափանցիկություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան