Արա Նազարյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Նազարյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից: Հրամանագրում մասնավորապես ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Արա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Նազարյանը պաշտպանության փոխնախարար էր նշանակվել 2007 թվականին: