Թուրքիայի միակ հայկական գյուղի մասին պատմող ֆիլմը թարգմանվում է թուրքերեն
Ամերիկացի գրող Կարոլին Թրենթճ Գյուրբուզի և Թուրքիայից ֆոտոթղթակից Սաիթ Սեդրքան Գյուրբուզի կողմից դեռևս 2012-ին Թուրքիայի միակ հայկական գյուղի մասին պատմող ֆիլմը թարգմանվում է թուրքերեն։
hayernaysor.am կայքը, հղում անելով Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականին, գրում է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ պատրաստված «Փոքրացող համայնք․ Վագըֆ՝ Թուրքիայի վերջին հայկական գյուղ» վերնագրի ներքո վավերագրական ֆիլմում ներկայացված են 22 կենսագրական հատված, 6 լուսանկարի պատմություն և երկու կարճ տեսագրություններ։ Մինչ այժմ ֆիլմն անգլերենով հնարավոր է դիտել vakifli.com կայքում։
Վագըֆ գյուղը Կիլիկիայի Սուետիայի շրջանի 6 գյուղերից մեկն է, որոնց բնակիչները հանդիսացել են հերոսական Մուսալեռան հերոսամարտի մասնակիցները։ 1939-ին Ֆրանսիան Ալեքսանդրետի սանջակը հանձնել է Թուրքիային։ Վագըֆը հանդիսանում է Թուրքիայի վերջին ու միակ հայաբնակ գյուղը։