ԱՄՆ-ում առանց մարտական լիցքավորման միջուկային ռումբ են փորձարկել
ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային անվտանգության ազգային գործակալությունը երկրի օդային ուժերի հետ միասին օգոստոսի 8-ին անցկացրել է B61-12 միջուկային ռումբի թռիչքի երկու փորձարկում` Նևադա նահանգի Տոնոպա քաղաքի գտնվող ռազմաբազայում։ Այս մասին գրում է Rossia today-ը՝ հղում անելով գործակալության կայքին։
Միջուկային պայթուցիկ լիցաքվորում չունեցող ռումբերը, բաց են թողնվել F-15E կործանիչից։ Փորձարկման ժամանակ ամերիկացի զինվորականները գնահատել են ռումբի ոչ միջուկային գործառույթները, ինչպես նաև կործանիչի հնարավորությունները՝ զենք ձեռք բերելու։
Առաջին նմանատիպ փորձարկումը ԱՄՆ-ում անցկացվել է մարտին։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում