Եթե անգամ պետք է խուզարկեք, խուզարկեք, բայց օրենքով սահմանված կարգով. փաստաբան Տ.Հայրապետյան
«Որևէ օրենքում նշված չէ, որ փաստաբանն իր իրավաբանական օգնության տրամադրելու ժամանակ պարտավոր է ենթարկվել կարդագրիչներին»,- «Մեդիա կենտրոնում» «Փաստաբանների գործադուլ հայտարարելու դրդապատճառներն ու պահանջները» թեմայով քննարկմանն ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ խոսելով փաստաբանների՝ դատարաններում զննությունների, խուզարկություններ մասին:
Նա համաձայն չէ, որ, ընդհանրապես, փաստաբանը զննության ենթարկվի. «Դատական օրենսգրքում հստակ նշված է, որ դատավորը չի կարող զննության ենթարկվել, կարող է զննության ենթարկվել հատուկ պայմաններում, երբ որ դատարանի նախագահը զգուշացված է: Այդ նույն անալոգիայով, իմ խորին համոզմամբ, նաև փաստաբանը չի կարող զննության ենթարկվել»:
Տ. Հայրապետյանի խոսքով, կարգադրիչների գործողությունները բազմազան են՝ ընդհուպ խուզարկության ամենավերջին աստիճանից, որ տրամաբանությունից դուրս է, կողմնակալ:
«Դատախազները թատերական ներկայացում են անում, որ իբրև թե իրենք էլ զննություն անցնում, բայց իրենք արտոնված մուտքով, ելքով դուրս են գալիս»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ արդեն բոլոր դատարաններում են փորձում ձևական նույն գործընթացը տանել՝ իբրև օրենքի պահանջն էր:
«Փորձում են իրենց անօրինական գործողություններով օրենքի շղարշ ստեղծել, բայց դա այդպես չէ: Ճիշտը զննելն է, խնդրեմ, Ազգային ժողովում ընդունեք օրենք բոլոր ընթացակարգերով և զննեք, եթե անգամ պետք է խուզարկեք, խուզարկեք, բայց օրենքով սահմանված կարգով»,- ասաց Տ.Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գործադուլի միջոցով փորձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. Փաստաբան
- Դատական դեպարտամենտ. Փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու
- Գործադուլի հայտարարությանը միացել է 138 փաստաբան
- Ստեղծված իրավիճակում ջենտլմենական պայմանավորվածություն է. Արա Զոհրաբյան
- Վերջապես փաստաբաններն ու դատական կարգադրիչները համաձայնության եկան
- ՓՊ խորհրդի որոշումը՝ փաստաբանների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
- ՓՊ-ը ստացել է զննող սարքերի վերաբերյալ Դատական դեպարտամենտի պատասխանը
- Փաստաբան. Փնտրում են արգելված իրեր՝ չունենալով արգելված իրերի ցուցակ
- Հայկ Ալումյանը՝ Փոլադյանին. Ի՞նչ իրեր են արգելված ներս բերել դատարան
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- Փաստաբաններին խուզարկելն անթույլատրելի է. ՄԻՊ
- Փաստաբան. Ի՞նչ տարբերություն պայուսակը խուզարկելու և զննության ենթարկելու մեջ
- Դատարանում քաղաքական գործընթացներ երբեք չեն կարող իրականացվել. Կարեն Փոլադյան
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ