Երբ որոշում կայացվի, հանրությունը կտեղեկացվի. Վլադիմիր Հակոբյանը՝ Սիրիայում ականազերծման աշխատանքներին ՀՀ մասնակցության մասին
Օրերս «Արմիա-2017» համաժողովի շրջանակներում Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարել էր, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել մասնակցել Սիրիայում ականազերծման աշխատանքներին:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար կոալիցիա ստեղծելու առաջարկով հանդես է եկել հենց Ռուսաստանը: Ռուսական կողմը առաջարկը ներկայացրել է նաև Իրանին, Եգիպտոսին, Արաբական Միացյալ Էմիրություններին:
Aysor.am-ի փոխանցմամբ, Նովիկովի հայտարարությունը մեկնաբանել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք կոալիցիային միանալու մասին համապատասխան որոշում. «Երբ որոշում կայացվի և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան