ԲՆ-ն նոր տվյալներ է հրապարակել Շենգավիթ, Էրեբունի համայնքներում մթնոլորտային օդի որակի մասին
ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի Շենգավիթ համայնքում (Արշակունյաց 135/10) գտնվող ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն օգոստոսի 28-ին ժամը 15:00-ից մինչև օգոստոսի 29-ը ժամը 10:00 ընկած սահմաններում կայանի շրջակայքի մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի, ընդհանուր փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 4 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,2-1,7 անգամ: Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:
Նաիրիտ գործարանի մերձակայքում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաների տվյալները բերված են ստորև աղյուսակի, գրաֆիկների տեսքով, կից ներկայացվում է նաև պասիվ նմուշառիչների տեղադրության քարտեզը:
Դիտակետի համար |
Կոորդինատներ |
Ծծմբի երկօքսիդ, մգ/մ3 (ՍԹԿ=0,05 մգ/մ3) |
Ազոտի երկօքսիդ, մգ/մ3 (ՍԹԿ=0,04 մգ/մ3) |
|
15 |
40° 7' 52,2" N |
44° 30'35,1" E |
0,035 |
0,049 |
16 |
40° 6' 3,4" N |
44° 28' 11,6" E |
0,039 |
0,086 |
17 |
40° 7' 42,229" N |
44° 28' 42,297" E |
0,020 |
0,061 |
33 |
40° 7' 33,5" N |
44° 30' 13,6" E |
0,026 |
0,067 |
34 |
40° 6' 43" N |
44° 30' 28,5" E |
0,026 |
0,043 |
35 |
40° 6' 30,6" N |
44° 30' 26,2" E |
0,021 |
0,057 |
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրիտ»-ի հրդեհից հետո հարակից շենքերի բնակիչները Շտապօգնությանը չեն դիմել
- «Նաիրիտ»-ի հարակից տարածքների օդը, ըստ մոնիտորինգի, մարդու առողջությանը անմիջական վտանգ չեն ներկայացնում. ԲՆ
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է
- «Նաիրիտ» գործարանի հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու. ԱԻՆ