Բեյոնսեն խոստացել է աջակցել «Հարվի» փոթորկից տուժած հարազատ Հյուսթոն քաղաքին
Երգչուհի Բեյոնսեն խոստացել է օգնել հարազատ Հյուսթոնին, որը տուժել է «Հարվի» փոթորկից: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Rolling Stone-ին:
Երգչուհու խոսքերով՝ ինքը միշտ աղոթում է բնական աղետի պատճառով խնդիրների բախված անձանց և փրկարարների համար:
Ինչպես հայտնել է Բեյոնսեն, ինքը օգնություն կցուցաբերի այնքան մարդու, որքանին կկարողանա: Դրա համար երգչուհին աշխատում է իր BeyGOOD հիմնադրամի թիմի և Հյուսթոնից քահանա Ռուդի Ռասմուսի հետ:
Բեյոնսեի BeyGOOD հիմնադրամը հիմնադրվել է 2013 թվականին՝ ամբողջ աշխարհում օգնություն ցուցաբերելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Տեխասում «Հարվի» փոթորկի պատճառով 2 նավթապահեստարան է վնասվել
- Փոթորիկն ամբողջությամբ հեղեղել է Հյուսթոնը
- «Հարվի» հզոր փոթորիկը՝ Տիեզերքից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները