Թեյլոր Սվիֆթի նոր տեսահոլովակը ռեկորդ է սահմանել YouTube-ում
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը YouTube-ում ռեկորդ է սահմանել՝ առաջ անցնելով երգչուհի Ադելից: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Սվիֆթը օգոստոսի 27-ին ներկայացրել է իր նոր երգը՝ «Look What You Made Me Do»-ն, որը 24 ժամվա ընթացքում YouTube-ում դիտել են 28 միլիոն անգամ, ինչը գերազանցում է Ադելի «Hello» երգի ռեկորդը։ 2015թ-ին թողարկված տեսահոլովակը մեկ օրում ապահովել էր 27,7 մլն դիտում:
Այսօրվա դրությամբ՝ Սվիֆթի «Look What You Made Me Do» տեսահալովակը 48 մլն 425,4 հազար դիտում է ունեցել: