ԱԻՆ. «Նաիրիտ»-ում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է
«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հարակից հրապարակումներ`
- Օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ
- «Նաիրիտ» գործարանի հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու. ԱԻՆ
- Բագիյան. Էթինոլ նյութը բարձր ջերմաստիճանի պայմաններում ինքնաբռնկման հատկություն ունի
- ԲՆ. Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, տարհանման անհրաժեշտություն չկա
- «Նաիրիտ»-ում երեք հրշեջ է ծխահարվել
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ի հրդեհի հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում նախնական տվյալներով այրվում է էթինոլ նյութ
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում կրակի տարածման վտանգ չկա
- Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան