Շիրակի մարզպետարանի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ Շիրակի մարզպետարանում մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Բանկի մարքեթինգի բաժնից հայտնում են, որ հուշագրի շրջանակում կողմերը միավորելու են իրենց ջանքերը ՀՀ Շիրակի մարզում ՓՄՁ-ների զարգացման, համայնքների բարեկեցության բարձրացման և զբոսաշրջության խթանման նպատակով: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն մարզի տարածքում իրականացնելու է անվճար բիզնես դասընթացներ ՓՄՁ-ների համար: Մարզպետարանն իր հերթին աջակցելու է բանկին՝ բացահայտելու և թիրախավորելու դասընթացների հնարավոր շահառուներին:
Իր ելույթում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է. «Այսօր հիշարժան օր է, երբ պետությունն ու մասնավոր հատվածը՝ տոգորված գործընկերության ոգով, մեկտեղում են իրենց ջանքերը Շիրակի մարզում փոքր և միջին գործարարության զարգացման նպատակով: Վստահ ենք, որ վերապատրաստումներին մասնակցած ձեռնարկությունների ներկայացուցիչները մարզում բիզնեսին նոր եռանդ ու շունչ կհաղորդեն: Համագործակցության արդյունքում կբարձրանա ձեռնարկությունների արդյունավետությունը, կառավարման հմտությունները, կավելանա շրջանառությունն ու շահութաբերությունը, ձեռնարկություններն ավելի շատ աշխատողներ կունենան և սոցիալապես ավելի պատասխանատու կգտնվեն հասարակության առջև»:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը հավելել է․ «Արդեն շուրջ չորս տարի է՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրականացնում է բիզնես դասընթացներ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների համար՝ նրանց փոխանցելով 20 տարիների ընթացքում մեր կողմից կուտակած, ինչպես նաև համաշխարհային լավագույն փորձը։ Դասընթացները ներառում են բիզնեսի կառավարմանը, մարքեթինգին և այժմ արդեն հյուրանոցային ոլորտին վերաբերող ուսուցողական դասընթացներ։ Սակայն այս համագործակցությունը մեզ համար յուրօրինակ է, քանի որ մենք տեսնում ենք նաև պետության հետաքրքրվածությունը՝ օժանդակելու փոքր և միջին բիզնեսին: Մեր մասնագետներն արդեն դասընթացներ են անցկացրել Լոռու, Արմավիրի, Սյունիքի, ինչպես նաև Շիրակի մարզերում, և մենք շարունակելու ենք ընդլայնել մեր դասընթացների աշխարհագրությունը: Ի դեպ՝ վերջերս մեր դասընթացավարներին Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC Business Edge) կողմից շնորհվեցին սերտիֆիկատներ, որը մեկ անգամ ևս փաստում է մեր թիմի բարձր պրոֆեսիոնալիզմը»։
Սեպտեմբերի 26-ին և 27-ին Շիրակի մարզում կանցկացնենք հյուրանոցային բիզնեսին վերաբերող մեր անվճար դասընթացները, և հուսով ենք, որ մեր և մարզպետարանի ջանքերը կտան լավագույն արդյունքը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն անցկացրել է նոր բիզնես դասընթաց հյուրանոցային ոլորտի համար
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
- ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ. Լցրե՛ք ամառը հաճելի պահերով և մասնակցե՛ք 5 iPhone 7-ի խաղարկությանը
- Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «B+» վարկանիշը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին