Մշակույթ 20:21 29/08/2017 Հայաստան

Օձաբերդի պեղումների արդյունքում կարևոր և հետաքրքիր փաստեր են արձանագրվել

Գեղարքունիքի  մարզի  Ծովինար  գյուղի  արևելյան բլրին  գտնվող  Օձաբերդ հնավայրի (պետ. ցուցիչ` 4.52.1) տարածքում այս տարի պեղումներն իրականացվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից` ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Գիտության պետական կոմիտեի»  և ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում: Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի փոխանցմամբ, այս տարի աշխատանքները հիմնականում կենտրոնացվել են ամրոցի արևելյան և հյուսիս-արևելյան, ինչպես նաև՝ միջնաբերդի հյուսիս-արևելյան արտաքին պարսպաշարին կից հատվածներում:  

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հուշարձանի E տեղամասում, որը գտնվում է ամրոցի արևելյան հատվածում, բացվել է մոտ 3,0 մ հաստություն ունեցող կիկլոպյան պատաշարի հատված, նաև` մանր ու միջին մեծության քարերով արված դարավանդաձև հարթակներ:

Մ. Բադալյանի խոսքով, նախնական ուսումնասիրությունների հիման վրա  կիկլոպյան շարով պատերով կառույցը կարելի է թվագրել վաղ փուլով`Ք. ա 8-րդ դարի վերջով-7-դարով: Հետագայում`Ք.ա 7-6-րդ դարերում, տարածքի զգալի մասը վերածվել է դարավանդաձև հարթակների:

«Սա կարևոր բացահայտում է, որը թույլ է տալիս հասկանալ, թե Օձաբերդի բնակիչները ինչպես են կազմակերպել տարածքը և այդ առումով ինչ ճարտարապետական և ինժեներական լուծումներ են կիրառել: Տեղամասում ստուգողական մի քանի փոսորակներ են արվել։ Արդյունքում` կիկլոպյան շարվածքի արտաքին պատին զուգահեռ բացվել է ևս մեկ պատ, ամրագրվել  են մի քանի կավածեփ հատակներ, նաև` հիմնաժայռը», – նշել է հնագիտական արշավախմբի ղեկավարը:

Նրա համոզմամբ, չափազանց հետաքրքիր փաստեր են արձանագրվել տեղամասի արևելյան պատի արտաքին հատվածին կից արված ստուգողական փոսորակները ուսումնասիրելիս:  Բացված աղյուսները թեպետ չափսերով համապատասխանում են ուրարտական աղյուսներին, սակայն տարբերվում են իրենց տեսքով և բաղադրությամբ։ Հնագետի պարզաբանմամբ, թերևս այս հանգամանքը վկայում է Օձաբերդում ուրարտական աղյուսաշինական ավանդույթների տեղական նմանակման (իմիտացիայի) մասին։

«Վերոնշյալ տեղամասում գտնվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ, կենդանական ոսկորներ, երկաթե սանձեր, բրոնզե օղ, աղորիքներ, ձկան կարթի ծանրոցներ և այլ գտածոներ»,- նշել է Մ. Բադալյանը:

Հետաքրքիր արդյունքներ են գրանցվել նաև հուշարձանի D տեղամասում.  պեղումներն իրականացվել  են երկու պեղավայրերում։ Առաջինում ամրագրվել է  միջին քարերի հարթեցում, կավածեփ հատակներ, բավական հզոր մոխրաշերտ, ինչպես նաև կառույցի հատված (հավանաբար պատ կամ բարձրացված հարթակ), որը մեծապես վնասվել էր հրդեհի հետևանքով։ Երկրորդ պեղավայրում բացվել է  կիկլոպյան շարվածքի քարերով պատի մի հատված (3 մ հաստությամբ ու 1,35 մ բարձրությամբ), որտեղ  փաստվել են շինարարական մի քանի փուլեր։

Հնագետը նշել է, որ գտնված խեցեղեն նյութի վաղ փուլը վերաբերում է Ք. ա 8-րդ դարի վերջից 7-րդ դարն ընկած ժամանակահատվածին, ավելի ուշ փուլում` Ք. ա 7-6-րդ դարեր, վերակառուցումներ են արվել։ Մ. Բադալյանի խոսքով, այս տեղամասում ևս աղյուսներ, աղորիքներ, կարասների բեկորներ, կենդանական ոսկորների մնացորդներ են գտնվել։

Օձաբերդը Սևանի ավազանի այն եզակի հնավայրերից է, որտեղ վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և փաստվել են բազմաթիվ աղյուսներ:  Նախնական դիտարկումների համաձայն, այդ հատվածն ուշ փուլում տնտեսական կիրառություն է ունեցել։  Ինչպես D 1 պեղավայրում, այստեղ ևս հրդեհի հետքեր են ֆիքսվել: Առաջիկայում D1 և D 2 պեղավայրերում գեոմորֆոլոգիական ուսումնասիրություններ կարվեն: Ի դեպ` հնաբուսաբանական հետազոտությունների համար բոլոր տեղամասերից հողի նմուշներ են վերցվել:

Արշավախմբի ղեկավարի խոսքով, կարևոր և տպավորիչ արդյունքներ են գրանցվել միջնաբերդի հյուիս-արևելյան պարսպաշարի և աշտարակի արտաքին հատվածում արված պեղումների աշխատանքների ընթացքում։ Այստեղ բացվել է թեքահարթակ, որն անմիջական կապ ունի աշտարակի և պարսպաշարի հետ։ Նման թեքահարթակներ  բացվել են Մարգահովիտ և Նորաբակ 1 հնավայրերի պեղումների արդյունքում։ Հատկանշական է, որ նման թեքահարթակները հատկապես հատուկ են եղել խեթական ճարտարապետությանը։

Հնագիտական արշավախմբի ղեկավարի համոզմամբ, Օձաբերդում արված պեղումները կարևոր տեղեկություններ են հաղորդում Սևանի ավազանում միջին երկաթի և ուշ երկաթի դարաշրջաններում ամրոցաշինության, տարածքի կազմակերպման, ինժեներական մտքի, բնակիչների կենսագործունեության և այլ կարևոր հարցերի վերաբերյալ։ Հետաքրիր է, որ Օձաբերդի պեղումների ընթացքում, թե´ամրոցում, և թե´ միջնաբերդում ուրարտական շերտ չի արձանագրվել, սակայն հետագա պեղումները նոր պատասխաններ թերևս կտան այս հարցի վերաբերյալ:

Ի դեպ` Օձաբերդի պեղումներին  մասնակցել են հնագետներ Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժից, Իրանի Իսլամական Հանրապետության «Հնագիտական հետազությունների իրանական կենտրոնից»  և Ավստրալիայից, կամավորներ Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից։

Օձաբերդ հնավայրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ համայնքների միջև:  Այն գիտական շրջանակներին հայտնի է դեռևս 1860-ական թվականներից: Օձաբերդի հյուսիս-արևմտյան քարաժայռերից մեկին է գտնվում Վանի թագավորության միապետ Ռուսա Առաջինի (Ք. ա. 735-713 թթ.) սեպագիր արձանագրությունը: Այստեղ է հենց վկայված հնավայրի անունը, որը ուրարտական միապետը կոչել է ամրոպի, կայծակի աստված Թեյշեբայի պատվին՝ Թեյշեբա աստծո քաղաք: Օձաբերդը չափազանց կարոր նշանակություն ուներ: Այն կարևոր կետ էր, որը հսկում էր Սևանի ավազանի հարավային երկայնքով տարածվող ամրոցների շղթան, նաև՝ դեպի Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհը: Օձաբերդը բաղկացած է ամրոցից, միջնաբերդից և արտաքին բնակավայրից:

Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է
Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին։
Աղբյուր` Panorama.am
15:15
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն Բաբայան
Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Աղբյուր` Panorama.am
14:00
Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել
Պակիստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին, որը աշխատում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում (BND), Իսլամաբադում գտնվող իր...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ
«Մենք չենք եկել այստեղ նամակ գրելու։ Ընդունում չկար։  Եթե առաջ ընդունում էին, լսում էին հիմա ասում են դիմում գրեք, այսինքն այնքան որ՝...
Աղբյուր` Panorama.am
13:21
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված....
Աղբյուր` Panorama.am
13:19
Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի  գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն...
Աղբյուր` Panorama.am
13:11
Հրդեհ` ավտոմեքենայում
Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից  հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Տարեսկզբին Ալիևի  արած...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում: Դասակարգման թարմացված ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}