«12 տարվա գերազանց սովորելս արդյունքը տալիս է». զինվոր Աղվանը նախագահի կողմից խրախուսանքի արժանացավ
Սիսիանի ավագ դպրոցը ոսկե մեդալով ավարտած ապագա իրավաբան Աղվան Բախշյանը ծառայում է Հայոց բանակում։ Աղվանն 2016-2017 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտների շարքում է, ովքեր այսօր արժանացան Հանրապետության նախագահի կողմից խրախուսական նվերների։
Աղվան Բախշյանն ընդունվել է Ֆրանսիական համալսարանի իրավաբանական բաժինը, որից անմիջապես հետո զորակոչվել է ծառայության։
«Այստեղ գտնվելը ինձ համար մեծ նշանակություն ունի։ Լավ սովորելը պետության կողմից գնահատվում է։ Իմ՝12 տարվա գերազանց սովորելն իր արդյունքը տալիս է։ Հրամանատարներիս կողմից էլ որպես խրախուսանք՝ այսօր մինչև ժամը 9-ը ազատ եմ»,- նախագահական նստավայրում կազմակերպած հանդիպման ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց զինվոր Աղվանը՝ հավելելով, որ զորամասում տեղի ունեցող գրեթե բոլոր ինտելեկտուալ խաղերին մասնակցում է։
Ոսկե մեդալակիր Աննա Խաչատրյանն էլ նշեց, որ ուսումը շարունակելու է Երևանի պետական համալսարանում, իսկ մագիստրատուրան ցանկանում է շարունակել արտերկրում։
«Հայաստանում աշխատանքի խնդիր չեմ տեսնում, քանի որ իմ ծնողները իմ օրինակն են և ես տեսնում եմ, որ եթե նրանք կարող են ապրել, աշխատել Հայաստանում ու շատ լավ ընտանիք պահել, ապա ես էլ կկարողանամ»,-ասաց Աննան:
Նախագահական նստավայրում էին նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտները, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրները։
Միջազգային օլիմպիադայում քիմիա առարկից բրոնզե մեդալի արժանացած Վանաձոր քաղաքից Սպարտակ Սահյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն ընդունվել է Երևանի պետական համալսարան, բայց կրկին ցանկություն ունի արտերկրում կրթություն ստանալու։
«Հայաստան անպայման կվերադառնամ և կաշխատեմ այստեղ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչն է ըստ նրա թերի մեր կրթական համակարգում, պատասխանեց. «Առաջին թերի կողմերը հենց դպրոցների հետ է կապված, որ լաբորատորիաները վատ որակի են, սարքավորումները՝ շատ քիչ»:
Թաիլանդում հուլիսի 6-15-ը կայացած 2016-17 ուստարվա «Քիմիա» առարկայի դպրոցականների միաջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն ունեցել է չորս մասնակից, որոնեցից երկուսը վերադարձել են բրոնզե մեդալով։
«Մաթեմատիկայի» օլիմպիադան անցակցվել է հուլիսի 12-23-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում։ Վեց մասնակցից երկու արծաթե և երկու բրոնզե մեդալակիրներ կան։
«Ֆիզիայի» և «Կենսաբանության» միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն ունեցել է մեկական բրոնզե և արծաթե մեդալակիրներ, «Ինֆորմատիկայից»՝ մեկ բրոնզե մեդալակիր։
Ընդհանուր առմամբ՝ միջազգային օլիմպիադաներին այս տարի ՀՀ-ից ընդգրկվել է 27 աշակերտ։
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն արդեն իններորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում և յոթերորդ տարին` Արցախում: Այս տարի «Կենգուրուին» մասնակցել է 40 467 աշակերտ` Հայաստանի և Արցախի 1024 դպրոցներից: Այս տաի մրցույթն ունի ռեկորդային թվով մրցանակակիր` հինգ հաղթող, ինչպես նաև 1768 մրցանակկաիր աշակերտ, որոնցից 1072-ը գրանցել է լավագույն արդյունք և արժանացել նաև պատվոգրի» «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին, որը անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը, 2016 թվականին մասնակցել է ընդհանուր թվով 36.803 դպրոցական Հյաստանի և Արցախի 942 դպրոցներից: Մարցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել 5 աշակերտ: «Այբ» կրթական հիմնադրամը հատուկ խրախուսական մրցանակներ է շնորհել ևս 788 աշակերտի` բոլոր այն դպրոցներում, որտեղ չեն եղել հաղթող կամ պատվոգրակիր երեխաները:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները