Սննդագետ. Երեխաներին փոքրուց մի սովորեցրեք շաքարին
Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը ծնողներին խորհուրդ է տալիս փոքր տարիքից երեխաներին չսովորեցնել շաքարին:
«Խորհուրդ կտամ բոլոր մայրերին երեխաներին չփչացնել փոքր տարիքից, չսովորեցնել շաքարին, մեղրով քաղցրացրած շիլաներին: Երեխան չգիտի քաղցրի համը, ծնողն ինքն է սովորեցնում դրան»,-ասաց նա՝ «Ազատություն» ՌԿ-ի եթերում պատասխանելով ֆեյսբուքի օգտատերերի հարցերին:
Նա խորհուրդ է տալիս արդեն մեկ տարեկան երեխաներին տալ երկու չափաբաժին մրգեր, բանջարեղեն, փոքրիկ քանակներով պանիր, պատրաստել շիլաներ՝ բլղուրից, եգիպտացորենից, բրնձից:
«Երեխային կերակրելիս հեռուսատցույցը, համակարգիչը պետք է լինի անջատված, երեխան պետք է լինի սեղանի կողքը: Երեխային սովորեցրեք սնվել գրագետ, և հետագայում նա չի ունենա առողջական խնդիրներ»,-ասաց նա: