Գործադուլի միջոցով փորձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. Փաստաբան
«Սա մի գործողություն է, բողոքի ձև է, որը մենք ընտրեցինք: Հավաստիացնում եմ, որ դա ամենևին էլ մեր ցանկացածը չէր»,- «Մեդիա կենտրոնում» «Փաստաբանների գործադուլ հայտարարելու դրդապատճառներն ու պահանջները» թեմայով քննարկմանն ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին 100-ից ավելի փաստաբան գործադուլ են անելու՝ բողոքելով քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում դատական կարգադրիչների կողմից փաստաբանների ապօրինի զննություններից ու խուզարկություններից:
«Մենք բոլորս մեր մասնագիտական պարտքը կատարելու համար պատշաճ կերպով մշտապես ներկայանում էինք դատական նիստերին, ամբողջ աշխատանքային օրն անցկացնում էինք դատարանի շենքի մոտ կամ միջացքում: Այդ ամբողջ ընթացքում արձանագրությունների հիման վրա դատարանի կողմից սանկցիաներ էինք ստանում: Ոչ դատական դեպարատամենտը, ոչ Փաստաբանների պալատը, ոչ որևէ այլ պատկան մարմին չփորձեց իրավական լուծում տալ խնդրին»,- ասաց Ա. Պապիկյանը՝ հավելելով, որ նախատեսում են գործադուլի միջոցով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:
Փաստաբանը հույս հայտնեց, որ պատկան մարմինները հետևություններ կկատարեն, հրատապ ձևով համապատասխան միջոցներ կձեռնարկեն խնդիրները վերացնելու ուղղությամբ:
Քննարկմանը ներկա փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ այս խնդիրները բացառապես կապված են ՊՊԾ գնդի գրավման և «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործերով դատավարությունների հետ:
«Որևէ այլ գործով փաստաբանները երբևէ նման խնդրի չեն բախվել»,- նշեց փաստաբանը:
Նրա ներկայացմամբ, խնդիրներն առաջացել էին նախաքննության փուլից, երբ փորձ էր կատարվում սահմանափակել փաստաբանների տեսակցություններն իրենց պաշտպանյալների հետ քրեակատարողական հիմնարկներում:
Հարակից հրապարակումներ`
- Դատական դեպարտամենտ. Փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու
- Գործադուլի հայտարարությանը միացել է 138 փաստաբան
- Ստեղծված իրավիճակում ջենտլմենական պայմանավորվածություն է. Արա Զոհրաբյան
- Վերջապես փաստաբաններն ու դատական կարգադրիչները համաձայնության եկան
- ՓՊ խորհրդի որոշումը՝ փաստաբանների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
- ՓՊ-ը ստացել է զննող սարքերի վերաբերյալ Դատական դեպարտամենտի պատասխանը
- Փաստաբան. Փնտրում են արգելված իրեր՝ չունենալով արգելված իրերի ցուցակ
- Հայկ Ալումյանը՝ Փոլադյանին. Ի՞նչ իրեր են արգելված ներս բերել դատարան
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- Փաստաբաններին խուզարկելն անթույլատրելի է. ՄԻՊ
- Փաստաբան. Ի՞նչ տարբերություն պայուսակը խուզարկելու և զննության ենթարկելու մեջ
- Դատարանում քաղաքական գործընթացներ երբեք չեն կարող իրականացվել. Կարեն Փոլադյան
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան