«Հարվի» փոթորկի հետևանքների վերացումն ԱՄՆ-ի վրա ռեկորդային գումար կնստի. Թրամփ
Տեխաս նահանգում «Հարվի» առևադարձային փոթորկի հետևանքների վերացումն ԱՄՆ-ի բյուջեի վրա ռեկորդային գումար կնստի երկրի ամբողջ պատմության ընթացքում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ստույգ գումարը, որն իշխանությունները կծախսեն տարերքի հարվածի հետևանքների վերացման համար, Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել:
Նա նաև ընդգծել է, որ պատրաստվում է Կոնգրեսի հետ «աշխատել», Տեխասին օգնելու համար, նշելով, որ «դա կլինի շատ ծախսատար գործ»:
Աղբյուրը հայտնում է նաև, որ Տեխասում «Հարվի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ավելի քանի 13 հազար մարդ փրկվել է և տեղ գտել ապաստարաններում։
Հարակից հրապարակումներ`
- Բեյոնսեն խոստացել է աջակցել «Հարվի» փոթորկից տուժած հարազատ Հյուսթոն քաղաքին
- Տեխասում «Հարվի» փոթորկի պատճառով 2 նավթապահեստարան է վնասվել
- Փոթորիկն ամբողջությամբ հեղեղել է Հյուսթոնը
- «Հարվի» հզոր փոթորիկը՝ Տիեզերքից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները