Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի դիվանագետների համար սահմանվել է առանց վիզային ռեժիմ
Հայաստանն ու Բոսնիա և Հերցեգովինան այսօր Երևանում ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ կրողների առանց վիզայի թույլատվության համաձայնագիր: Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ բանակցությունների ավարտից հետո կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հույս ունեմ, որ ապագայում հնարավորություն կունենք նաև ընդհանրապես առանց վիզային ռեժիմ մտցնել մեր քաղաքացիների համար»,- հավելեց նախարարը:
Իգոր Ցրնադակը նշեց, որ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար վիզաների չեղակման վերաբերյալ փաստաթուղթը խորհրդանշական սկիզբ է: Նա հույս ունի, որ տարբեր ասպարեզներում կկնքվեն նաև լրացուցիչ արձանագրություններ, համաձայանություններ, որպեսզի այս երկու երկրները, հասարակություններն ավելի մերձենան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան