Հաստատվեց «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
Այսօր Դիլիջանում տեղի ունեցավ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեց խորհրդի կազմը: Նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին համագործակցության համար և ներկայացրեց խորհրդի կազմը:
Նիստի մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար` Օնիկ Մինասյանը:
«Խորհրդի մեջ ներգրավվել են բոլոր այն կառույցներն ու անհատները, որոնք մեծ ներդրում են ունենալու վարժարանի նոր վայրում նորովի կառուցման գործում: Խորհրդի կազմում միակ զինվորականը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ Օնիկ Գասպարյանն է: Հոգաբարձուների խորհրդի մեջ ընդգրկվել են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Սոնա Ղարիբյանը, ԱՅԲ հիմնադրամի խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ Քահանան, ԱՅԲ կրթահամալիրի տնորեն Արամ Փախչանյանը, Սոնա Կոշեցյանը, ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, ԿԳ նախարարի տեղական Դավիթ Սահակյանը Հայ բարեգործական ընդհանուր միության անդամ Վազգեն Յակուբյանը, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը»,- թվարկեց նախարարը:
Խորհրդի կազմը հաստատվելուց հետո վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկվեց և միաձայն ընդունվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը: Իսկ խորհրդի քարտուղար և միաժամանակ կրթական գծով փոխտնօրենի պաշտոնում առաջարկվեց և հաստատվեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետի տեղակալ Վանիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները