Ելենա Բատուրինան կրկին գլխավորում է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը
Forbes-ը Women-ն արդեն հինգերորդ տարին հրապարակում է Ռուսաստանի 25 ամենահարուստ կանանց վարկանիշը. Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան շարունակում է մնալ վարկանիշային ցուցակի առաջատարը, թեև նրա կարողությունը նախորդ տարի նվազել է 100 մլն դոլարով՝ մինչև 1 մլրդ դոլար:
Այսպիսով, ձեռնարկատեր, Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան, որի կարողությունը հանդեսը գնահատել է 1,1 միլիարդ դոլար:
Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցնում է Ելենա Ռիբոլովլևան, որը Դմիտրի Ռիբոլովլևի հետ ապահարզանից հետո ստորագրված հաշտության համաձայնագրի արդյունքում ստացել է շուրջ 600 մլն դոլար և երկու տուն՝ Շվեյցարիայում: Ապահարզանից հետո ունեցվածքը կիսելու գործընթացը տևել է յոթ տարի և ավարտվել միայն 2015թ-ին:
Երրորդ տեղում հայտնվել է S7 ավիափոխադրողների խմբի սեփականատեր Նատալյա Ֆիլևան: Նրա կարողությունը նույնպես կազմում է 600 մլն դոլար:
Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Օլգա Բելյավցևան, որը հանդիսանում է «Պրոգրես» հանքային ջրերի և մանկական կերերի արտադրողն է, բացի այդ բաժնեմասեր ունի «Լեբեդյանսկի» ընկերությունում։ Նրա կարողությունը գնահատվում է 450 մլն դոլար:
Հինգորերդ հորիզոնականում հայտնվել է Տատյանա Բակալչուկը, որն ամուսնու հետ տնօրինում է ռուսաստանյան ամենախոշոր հագուստի օն-լայն խանութներից մեկը՝ Wildberries-ը: Նրա կարողությունը գնահատվում է 420 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան