Մեկնարկում է Վենետիկի 74-րդ կինոփառատոնը
Աշխարհում ամենահին՝ Վենետիկի կինոփառատոնն այսօր 74-րդ անգամ բացելու է իր դռները: «Ոսկե առյուծ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ:
Եվրանյուզի հաղորդմամբ՝ Վենետիկի կինոփառատոնի արտ-տնօրենն ասել է. «Մենք ձգտում ենք մեր հասարակության ժամանակակից խնդիրների լուսաբանմանը: Դա միայն փառատոն չէ, այլ միջոցառում, որը լցված է ժամանակակից խնդիրներով: Նման թեմաներից մեկն այսօր զանգվածային միգրացիան է, ամբողջ աշխարհում դրա հետ դեմ առ դեմ բախվում ենք, և այդ մասին խոսակցությունը դառնում է քաղաքական բանավեճի ձև»:
Միգրացիայի թեման ներկայացված է չինացի վարպետ Այ Վեյվեյի «Մարդկային հոսք» վավերագրական ֆիլմում:
Իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն փառատոնի հյուրերի համար անվտանգության անհրաժեշտ մակարդակ: Փառատոնն ավանդաբար անցկացվում է Վենետիկի Լիդո կղզում: Կինոփառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում
- Ռոբեր Գեդիգյանի ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում
- Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 21 ֆիլմ