ԱՄՆ-ում Էրդողանի՝ հետախուզման մեջ գտնվող թիկնապահներին սպառնում է 15 տարվա ազատազրկում
Օգոստոսի 29-ին ԱՄՆ-ում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով դատը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, բախմանը մասնակից 19 հոգին (որից 15-ը Էրդողանի թիկնապահներն են) մեղադրվում են ատելության հողի վրա բռնություն գործադրելու, ինչպես նաև զենքի կիրառմամբ հաձակման փորձ իրականացնելու մեջ:
Ըստ ամերիկյան օրենքների՝ ներկայացված մեղադրանքով վերոնշյալ անձանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Աղբյուրը հայտնում է, որ որոշ մեղադրայլների նկատմամբ կան լրացուցիչ մեղադրանքներ ևս:
Թուրքիայի նախագահի 12 թիկնապահների նկատմամբ կալանավորման որոշումը կայացվել էր դեռևս հունիսին: Նույն ամսին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել թիկնապահների նկատմամբ:Մեկնարկած դատական գործի շրջանակներում դատախազությունը մեղադրանք է առաջադրել ևս 3 թիկնապահի և 4 ազգությամբ թուրք քաղաքացիների նկատմամբ, որոնցից 2-ը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, 2-ը՝ Կանադայի:
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց:
Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում
- Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա
- ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա
- Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին