Առաջին ռեստորանային ուտեստների փառատոնը Երևանում
Սեպտեմբերի 21-23-ը Երևանում տեղի կունենա ուտեստների առաջին փառատոնը՝ «Yerevan Food Fest» (by «Hartak»)՝ ռեստորանային ուտեստների և վարպետության դասերի քաղաքային փառատոն, մասշտաբային գաստրոնոմիկ իրադարձություն։
Փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ առաջին երկու օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 21-22-ը, ոլորտի հրավիրված հայտնի փորձագետները կվարեն վարպետության դասեր և վորքշոփներ փառատոնի մասնակիցների համար՝ ոլորտի մասնագետների և բոլոր ցանկացողների համար։ Դրանք տեղի կունենան երկու հարթակներում ՝ The LOFT-ում և Complex Bar-ում։
Խոսնակների շարքում ոլորտի այնպիսի մասնագետներ են, ինչպիսիք են Աննա Ելովիկովան (Հյուսիսային Կովկասի ռեստորանատերերի և հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ), Աննա Ձյուբան (հայտնի գաստրո-բլոգեր), Լիլիթ Հարությունյանը («Դոլմաստեր»-ի սեփականատեր և բրենդ-շեֆ), ինչպես նաև լրագրողներ, ռեստորանատերեր և ոլորտի փորձագետներ։
Փառատոնի գլխավոր իրադարձությունը կլինի սեպտեմբերի 23-ին կայանալիք մեծ բացօթյա միջոցառումը մայրաքաղաքի ամենահայտնի կենտրոնական այգիներից մեկում՝ Անգլիական այգում, որին կմասնակցեն Երևանի ռեստորանները, շեֆ-խոհարարները և գաստրոնոմիկ ոլորտի այլ ներկայացուցիչները։ Salon Armenian, Dragon Garden, Crumbs և այլ հայտնի ռեստորանների շեֆ-խոհարարները կվարեն բաց վարպետության դասեր փառատոնի հյուրերի համար, միջացառման մասնակիցները նաև կլինեն Hans&Franz, Rafaello, Tsirani, Ingredient, Pub 37 և այլ ռեստորաններ։
Երևանում փառատոնին կմասնակցեն շուրջ 30 երևանյան ռեստորան, որոնք հանդիսատեսի դատին կհանձնեն ոչ միայն արդեն սիրված ուտեստները, այլև փառատոնի համար կազմված հատուկ մենյուն՝ ուտեստներ, որոնք կվաճառվեն հատուկ սովորականից ավելի ցածր փառատոնային գնով։
Այգու տարածքում, ռեստորաններից բացի, անցկացվելու են հայ շեֆ-խոհարարների թեմատիկ վարպետության դասերը, կլինեն տեղակայված հանգստի և մանկական գոտիներ, երաժիշտներով բեմը և այլն, ինչպես նաև հատուկ լուսանկարների համար նախատեսված հատված կլինի, որը հայտնի Marashlyan PhotoStudio-ի ղեկավարության տակ կլինի։
Փառատոնը ոլորտի մասնագետների համար կդառնա անմիջական շփման մի հարթակ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարևոր հարցերը և որը կնպաստի նոր բիզնես կապերի ձևավորմանը։
Փառատոնի կազմակերպիչները կարծում են, որ Երևանը տարածաշրջանային մասշտաբով կարող է դառնալ կարևոր միջոցառումների անցկացման մի հարթակ, ինչպես նաև կարող է նպաստել ռեստորանային ոլորտի և գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացմանը։ .
«Yerevan Food Fest» փառատոնը ամենամյա է լինելու։
Հարակից հրապարակումներ`
- Ուտեստների և վարպետության դասերի քաղաքային փառատոն՝ Երևանում
- «National Geographic»-ն Երևանն ընդգրկել է ուտեստների սիրահարների համար լավագույն վայրերի ցանկում
- Հայկական գորգերը, կոնյակն ու ուտեստները՝ Բրազիլիայի ամենամյա տոնավաճառում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին