«Օձաբերդը մեր ժողովրդի մշակութային ամենահարուստ ժառանգություններից մեկն է»
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն նախօրեին այցելել է Գեղարքունիքի մարզ` Օձաբերդ ուրարտական բնակավայր, որտեղ իրականացվում են հնագիտական պեղումներ և ծանոթացել հնագիտական աշխատանքների ընթացքին:
Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը ՀՀ ԱԺ պատվիրակությանը ներկայացրել է կատարված աշխատանքները, մանրամասնորեն պատմել պեղումների արդյունքները:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Միքայել Բադալյանի ղեկավարած արշավախմբի իրականացրած պեղումներն առաջին հերթին կարևոր են նրանով, որ Սևանի հարավային ավազանում ուսումնասիրվում է ուրարտական շրջանի ամրոց, որի նվաճումը և վերակառուցումը կապված է քիչ ուսումնասիրված Ռուսա I-ի իշխանության ժամանակաշրջանի հետ: Սա այն եզակի հուշարձաններից մեկն է, որ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել ուրարտական և հետուրարտական պատմամշակութային գործընթացները մեկ ընդհանուր տարածքում:
«Օձաբերդը մեր ժողովրդի մշակութային ամենահարուստ ժառանգություններից մեկն է»,- նշել է Էդուարդ Շարմազանովը և պատրաստակամություն հայտնել օժանդակել արշավախմբին պեղումները շարունակելու և ավարտելու հարցում:
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լիահույս է, որ Օձաբերդ ուրարտական հնավայրը հետագայում կդառնա Գեղարքունիքի մարզի զբոսաշրջության կարևոր վայրերից մեկը:
Արշավախմբի ադամերը հետագայում նպատակ ունեն պեղել ամրոց- բնակավայրի, ինչպես նաև ամրոցից հարավ-արևմուտք տեղակայված բլրի տարածքը, որի գագաթին նկատել են դամբարանների խցեր, իսկ ներքևում` մինչև ստորոտը, պատերի հետքեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում