«Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողով` նվիրված Այվազովսկու ծննդյան 200-ամյակին
Սեպտեմբերի 15-16-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կգումարվի «Ծովանկարչության սահմանները» խորագիրը կրող միջազգային գիտաժողով` նվիրված հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ազգային պատկերասրահից:
Երկօրյա գիտաժողովին զեկույցներով հանդես են գալու մեկ տասնյակից ավելի ոչ հայ, նաև հրավիրված արվեստաբաններ, պատմաբաններ՝ արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյան, արվ. գ. թ. Քնարիկ Ավետիսյանը, արվ. գ. թ.Սամվել Հովհաննիսյան, արվ. գ. դ. Արա Հակոբյան, Տեր Ասողիկ քահանա Կարապետյան, պատմ. գ. թ., Ի. Այվազովսկու անվան Թեոդոսիայի պատկերասրահից՝ Տատյանա Գայդուկ, արվ. գ. դ., Պետական Տրետյակովյան պատկերասրահից՝ Գալինա Չուռակ, Համաշխարհային օվկիանոսի թանգարանից (Կալինինգրադ) Պավել Մատվիեց, արվ. գ. թ., Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանից՝ Աննա Պոզնանսկայան և ուրիշներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Ազգային պատկերասրահում բացվելու է նաև Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը:
Նշենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։
Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- Ազգային պատկերասրահը նախապատրաստվում է Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին
- Կիևը Այվազովսկու կտավների միջազգային հետախուզում է հայտարարել
- ՀԱՊ-ում սեպտեմբերի 15-ին կբացվի Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը
- Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակն է
- «Պարծենում էի, որ Այվազովսկու հետնորդն եմ, սակայն խորապես չէի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել նման մարդու ազգականը»
- Այվազովսկու ժառանգներն առաջին անգամ ծանոթացել են նկարչի բնօրինակ աշխատանքներին
- «Այվազովսկին և ծովանկարիչները». ցուցահանդես Բելառուսում
- Ռուսաստանում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
- Սեպտեմբերին Այվազովսկու 200-ամյակի առիթով սպասվում է մեծ իրադարձություն. Ազգային պատկերասրահի տնօրեն
- Այվազովսկու մոսկովյան ցուցահանդեսը հայտնվել է 2016-ին աշխարհի ամենաշատ հաճախելիություն ունեցող ցուցադրությունների տասնյակում
- Այվազովսկու և ևս երկու ցուցահանդես ռուսական թանգարաններին բերել է 1 միլիարդ ռուբլի եկամուտ
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է շուրջ կես միլիոն այցելու
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան