Ռիչարդ Միլս. Ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը
«Հայ-ամերիկյան գործակցության բավական հաջող փորձ ունենք հատկապես ՏՏ ոլորտում»,-ասել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանը:
Նախարարն ուրախալի է համարել ամերիկյան մեծ ու փոքր ընկերությունների ներկայացուցչությունները Հայաստանում, ինչպես նաև հայկական ընկերությունների հաջողությունները ամերիկյան շուկայում:
«Համոզված եմ, որ այս ոլորտում երկկողմ փոխգործակցությունը շարունակվելու է և ավելի է ամրապնդվելու»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նախարարը նաև հույս է հայտնել Հայաստանում ապագայում տեսնել նաև ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կիբերանվտանգության ոլորտում երկու երկրներում կատարվող աշխատանքները, Հայաստանի կիբերանվտանգության ռազմավարության մշակման ընթացքում ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունները:
«Մենք ամուր երկկողմ հարաբերություններ ունենք այնպիսի ոլորտում, ինչպիսիք են հաղորդակցությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու տրանսպորտը: Մշտապես ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը: Հուսով եմ, որ դեսպանատան թիմն ու ձեր անձնակազմը կշարունակեն համատեղ աշխատել` առավել զարգացնելու այս ոլորտները: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ընդլայնելու հարցում Ձեր շարունակական աջակցության համար»,- ասել է Ռիչարդ Միլսը:
Հարակից հրապարակումներ`
- Ռիչարդ Միլս. Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից վերջերս շատ դրական ազդակներ են ստացվել ՊԵԿ աշխատանքի հետ կապված
- Ջանում ենք գտնել Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին. Ռիչարդ Միլս
- Դավիթ Հարությունյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրենսդրական հարցեր
- Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը