
Աշոտյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բաքու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, սեպտեմբերի 20-ին ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունն Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ կմեկնի Բաքու` մասնակցելու լիագումար նիստին:
«Չնայած «ջենթլմենական» պայմանավորվածությանը՝ ղարաբաղյան հարցը չքննարկել, հայկական պատվիրակությունը ձևը կգտնի՝ «սառը ցնցուղ» ապահովելու մարդու իրավունքների դեֆիցիտից տառապող Ադրբեջանի համար, ինչին շատ հաճախ ադրբեջանական պատվիրակները սեղաններին «դոփելով» են արձագանքում: Հիշեցնենք, ժամանակին Բաքու էին մեկնել Վահան Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Թևան Պողոսյանը, անգամ Արտաշես Գեղամյանը` մասնակցելու Բաքվում տեղի ունեցող տարբեր հավաքներին»,-գրել է թերթը: