Հույս ունենք՝ ԼՂ հակամարտությունը կկարգավորվի ի շահ այնտեղ ապրող ժողովրդի. Բոսնիա և Հերցոգովինայի ԱԳ նախարար
Բոսնիա և Հերցեգովինան խնամքով հետևում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող ամբողջ իրավիճակին: Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը:
«Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Հույս ունեն՝ այս երկար տված հակամարտության վճռական ավարտը տեսնել առաջին հերթին ի շահ այնտեղ ապրող ժողովրդի», - նշեց Ի.Ցրնադակը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն անել վատ խաղի ժամանակ. Էդվարդ Նալբանդյան
- Հայաստանը կարևորում է Բոսնիա և Հերցեգովինայի հետ գործընկերության վրա հիմնված հարաբերությունները. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին