39 տարեկանում մահացել է հայտնի ջութակահար Դմիտրի Կոգանը
Մոսկվայում 39 տարեկանում ծանր հիվանդությունից հետո մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ, հայտնի ջութակահար Դմիտրի Կոգանը: Ռիա նովոստիին այս մասին հայտնել են երաժշտի բարեկամները: Նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 2-ին:
ՏԱՍՍ-ը գրում է, որ մահվան պատճառը եղել է ուռուցքային հիվանդությունը:
Դմիտրի Կոգանը ծնվել է 1978 թվականին: Նրա պապը հայտնի ջութակահար Լեոնիդ Կոգանն է, տատիկը՝ հայտնի ջութակահարուհի և մանկավարժ Ելիզավետա Գիլելսը, հայրը՝ դիրիժոր Պավել Կոգանը, մայրը՝ դաշնակահարուհի Լյուբով Կազինսկայան: Վեց տարեկանից Կոգանը սկսել է զբաղվել ջութակով: Կոգանը ելույթներ է ունեցել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Ավստրալիայի ամենահայտնի բեմերում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, ԱՊՀ-ի երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան