Եթե կա Ադրբեջանի «սև ցուցակ», պատիվ ունեմ այնտեղ հայտնվելու. Դանիել Դեքեր
Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերն արդեն 17-րդ այցն է կատարում Հայաստան։ Երգչի այս անգամվա այցի նպատակը Արցախի անկախության և Շուշիի ազատագրման 25 ամյակներն են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Դեքերը մանրամասներ ներկայացրեց իր նախագծից։
«Սեպտեմբերի 3-ին Արցախում կլինեմ «Իմ Արցախ» նախագծով։ Համերգի ընթացքում երկու պրեմիերա կլինի՝ «Արաքս» և «Իմ Արցախ» ստեղծագործությունները։ «Արաքս»-ի խոսքերի հեղինակը ես եմ, երաժշտությունն Արա Գևորգյանինն է։ Երգը հենց գետի մասին է, գրել եմ այն հեռանկարով, որ գետը խոսի ժողովրդի հետ։ Իսկ «Իմ Արցախ» երգը հարցազրույց է Արցախի ու քաջ ժողովրդի միջև։ Շատ ուրախ եմ, որ բեմը կիսելու եմ իմ ընկերների՝ սիրված երգիչներ Համլետ Գևորգյանի, Լեյլա Սարիբեկյանի, Անահիտ Շահբազյանի, Եվա Եգանյանի հետ»,- ասաց երգիչը։
Նշենք, որ նախագիծն իրականացվում է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի և ՀՀ մշակույթի նախարարությունների հովանու ներքո։
Դիտարկմանը, թե նա ինչպիսի վերաբերմունք ունի Ադրբեջանի «սև ցուցակի» մասին, որտեղ կարող է հայտնվել նաև ինքը, ամերկկացի երգիչը պատասխանեց. «Եթե կա սև ցուցակ, պատիվ ունեմ այնտեղ գտնվելու։ Այն ժամանակից, երբ գրեցի «Ադանա» ստեղծագործությունը, արդեն համոզված էի, որ ցուցակը պատրաստ է ինձ համար։ Ես նորմալ եմ համարում դա, քանի որ կանգնած եմ ճշմարտության կողքին»։
Դանիել Դեքերը հավելեց, որ նաև ցանկություն ունի համերգներով լինել նաև Հայաստանի մարզերում, դրա միայն կազմակերպչական խնդիրներ կան հիմա։
Հիշեցնենք, որ Դանիել Դեքերը 2015 թվականին ապրիլի 23-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Դանիել Դեքերը խոստովանեց՝ դժվար է կատարել հայկական երգեր
- Դանիել Դեքերյանը ելույթ կունենա Հայաստանում
- Ուզում եմ այցելել Արցախ և համերգ ունենալ այնտեղ. Դանիել Դեքեր
- Լինելով քրիստոնյա՝ ես ինձ նույնացնում եմ հայ ժողովրդի հետ. Դանիել Դեքեր
- «Ես հայ եմ՝ ընտրությամբ». Դանիել Դեքերը սիրահաված է հայ ժողովրդին
- Շատ ազդեցիկ կլինի ՀՀ անձնագիր հանձնել Դանիել Դեքերին հենց ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում. Արա Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան