Որևէ կոռուպցիա չկա. Կամավոր Խաչատրյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր վիրաբույժ
ԶՈՒ բուժծառայության վարչության պետի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԶՈՒ բուժծառայության վարչության արդեն նախկին պետ Կամավոր Խաչատրյանը՝ մեկնաբանելով «Հրապարակ» թերթի հրապարակումը, թե պաշտոնից ազատվել է կոռուպցիոն պատմությունների պատճառով:
«Որևէ կոռուպցիա չկա, բացառված է: Իմ նման մարդն ինչպես կարող էր կոռուպցիայի մեջ լիներ։ Ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, որ կարող ես սեփական ցանկությամբ հրաժարվել պաշտոնից»,- նշեց Կամավոր Խաչատրյանը՝ հավելելով, որ արդեն նշանակվել է Զինված ուժերի գլխավոր վիրաբույժ:
Ըստ նրա՝ աշխատանքի փոփոխությունը նաև պայմանավորված է սրտի հետ կապված առողջական խնդիրներով:
Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով բուժծառայության վարչության պետ կնշանակվի «Մուրացանի» վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին