Քիմիկոս. «Նաիրիտ»-ի հրդեհից հետո կատարված անալիզների մեջ շմոլ գազի բաղադրիչը չի մտել
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած հրդեհից հետո ակտիվ իրականացրել է գետնամերձ օզոնի, ընդհանուր փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի անալիզներ: «Մեդիա կենտրոնում» «Հրդեհ «Նաիրիտում». էկոլոգիական ռիսկեր և գնահատականներ պետական կառույցների աշխատանքին» թեմայով քննարկմանը» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության լաբորատորիայի վարիչ Արփինե Գաբրիելյանն ասաց, որ ընդհանուր առմամբ մի քանի անգամ եղել են գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի գերազանցումներ, բայց ոչ այն քանակի, որ ինչ-որ վատ հետևանքներ ունենա:
«Օգոստոսի 29-ին արված անալիզի արդյունքները ցույց են տալիս, որ նվազել են գերազանցումները, արդեն ունենք միայն ծծմբի երկօքսիդի գերազանցում: Նույնիսկ դա է նվազել»,- նշեց նա:
Ա.Գաբրիելյանի խոսքով, հետազոտությունները շարունակվում են
Քննարկմանը ներկա քիմիկոս, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Հրաչիկ Միրզոյանն ասաց, որ աչքով տեսանելի էր, որ արտանետվում էր մեծ քանակությամբ մուր:
«Դա ծուխ անվանել չէր կարելի, ծուխը մի քիչ այլ բաղադրություն ունի: Թերայրում էր կատարվում, մուրը դրա արդյունքում էր, հետևաբար պետք է առաջանար շմոլ գազ՝ ածխածնի օքսիդ: Սակայն կատարված անալիզների մեջ այս բաղադրիչը մտած չէ: Բնապահպանության նախարարության համապատասխան օղակներն այս նյութի անալիզները չեն կատարել: Ստացվում է, որ փնտրում ենք այն, ինչ-որ չպետք է լինի, և չենք փնտրում այն, ինչ-որ իրականում գոյություն ունի: Ինչո՞ւ է դա կատարվում: Կարծում եմ՝ բնապահապանության նախարարության համապատասխան օղակներն այս հարցին պատասխան պետք է տան»,- նշեց քիմիկոսը:
Նրա խոսքով, եթե կա Ատոմակայան, «Նաիրտ»-ի նման գործարան, պետք է ունենալ նաև այդ ձեռնարկությունների վթարների հետևանքների մասին գաղափար կազմելու համապատասխան սարքավորում, որպեսզի որոշվի՝ որքանով է աղտոտված շրջակա միջավայրը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհ էր բռնկվել:
Հարակից հրապարակումներ`
- ԲՆ-ն նոր տվյալներ է հրապարակել Շենգավիթ, Էրեբունի համայնքներում մթնոլորտային օդի որակի մասին
- «Նաիրիտ»-ի հրդեհից հետո հարակից շենքերի բնակիչները Շտապօգնությանը չեն դիմել
- «Նաիրիտ»-ի հարակից տարածքների օդը, ըստ մոնիտորինգի, մարդու առողջությանը անմիջական վտանգ չեն ներկայացնում. ԲՆ
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է
- Օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ
- «Նաիրիտ» գործարանի հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու. ԱԻՆ
- Բագիյան. Էթինոլ նյութը բարձր ջերմաստիճանի պայմաններում ինքնաբռնկման հատկություն ունի
- ԲՆ. Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, տարհանման անհրաժեշտություն չկա
- Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին