Հանրության հետ քիմիայի տերմիններով շփվելը լավագույն ձևը չէ. Մեդիա փորձագետ
«Առողջապահության նախարարությունը պետք է ավելի արագ արձագանքներ, բնակչության հետ կապը պետք է ավելի ակտիվ լիներ»,-«Մեդիա կենտրոնում» «Հրդեհ «Նաիրիտում». էկոլոգիական ռիսկեր և գնահատականներ պետական կառույցների աշխատանքին» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Նա նշեց, որ հրդեհից միայն հինգ ժամ հետո առողջապահության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, մինչդեռ անտեղի խուճապը կանխելու համար հարկավոր էր հայտարարությունը լիներ ավելի շուտ, նաև՝ ինչ անեն մարդիկ այդ իրավիճակում:
«Եթե նույնիսկ բարձրաստիճան թունավորություն չկար, բայց ակնհայտ էր, որ մուրը վնասակար էր առողջության համար, պետք է տրվեին պարզագույն խորհուրդներ, թե ինչպես մարդիկ վարվեին այդ իրավիճակում»,- ասաց պատգամավորը:
Քննարկմանը ներկա մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ պետք է բնակչության հետ խոսել մարդկային լեզվով:
«Այսինքն՝ եթե ասում են, որ ծծմբի օքսիդի պարունակությունը մի քանի անգամ բարձր է, ոչինչ չեն ասում: Պետք է ասեն, օրինակ, այս ինչ շառավիղով ինչ-որ տիպի հիվանդություն ունեցող մարդկանց համար բացահայտ վտանգ կա, կամ ասեն՝ ոչ մեկին վտանգ չի սպառնում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հանրության հետ քիմիայի տերմիններով շփվելը լավագույն ձևը չէ:
Ս. Մարտիրոսյանը նաև ասաց, որ նախարարությունները պետք է ունենան հստակ արձանագրություններ, որ նման իրավիճակում մարդկանց պետք է իրազեկել նման կերպ:
«Իրազեկումը չպետք է կախված լինի թե այդ օրը լրատվական բաժնից ով է գործի եկել, ով ոչ: Սա խնդիր է»,- նշեց մեդիա փորձագետը:
Նրա խոսքով, չկա հստակ քաղաքականություն, թե սոցցաներում ինչպես իրենց պահեն պետական մարմինների հանրային կապերի պատասխանատուները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհ էր բռնկվել:
Հարակից հրապարակումներ`
- Քիմիկոս. «Նաիրիտ»-ի հրդեհից հետո կատարված անալիզների մեջ շմոլ գազի բաղադրիչը չի մտել
- ԲՆ-ն նոր տվյալներ է հրապարակել Շենգավիթ, Էրեբունի համայնքներում մթնոլորտային օդի որակի մասին
- «Նաիրիտ»-ի հրդեհից հետո հարակից շենքերի բնակիչները Շտապօգնությանը չեն դիմել
- «Նաիրիտ»-ի հարակից տարածքների օդը, ըստ մոնիտորինգի, մարդու առողջությանը անմիջական վտանգ չեն ներկայացնում. ԲՆ
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է
- Օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ
- «Նաիրիտ» գործարանի հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու. ԱԻՆ
- Բագիյան. Էթինոլ նյութը բարձր ջերմաստիճանի պայմաններում ինքնաբռնկման հատկություն ունի
- ԲՆ. Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, տարհանման անհրաժեշտություն չկա
- Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան