ԱՆ. Պատանդ վերցված կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության
Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած արտառոց դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորմամբ տղամարդ, ում կյանքը, չնայած բուժանձնակազմի ջանքերին, փրկել չի հաջողվել:
Նույն ժամանակահատվածում,բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով և բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, ում մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք:
Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել է գիպսային վիրակապ: Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդ կնոջը պատանդ վերցնելու գործով ստեղծվել է քննչական խումբ
- Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Էրեբունիում տեղի ունեցած միջադեպից
- Էրեբունիում ոստիկանության կողմից վնասազերծված անձը մահացել է
- Ոստիկանություն. Էրեբունիում պատանդ վերցրածին վնասազերծել են