Աշոտյանի հետ Բաքու է մեկնելու Մանե Թանդիլյանը
Սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Պատվիրակության՝ համաժողովին մասնակցելու հետ կապված կազմակերպչական հարցերը գտնվում են ընթացիկ փուլում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան