Տարոն Մարգարյան. Փողոցների անվանափոխության առումով չենք վռազում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարծում է, որ մայարքաղաքի փողոցների անվանափոխության համար պետք է հանրային կարծիք լինի:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն է նման առաջարակ արել:
Լրագրողների հետ զրույցում քաղաքապետն ասել է, որ խմբակցության առաջարկներում որոշակի խնդիրներ են նկատել. «Պետք է հանրային քննարկում լինի, հասարակության կարծիք լինի, մասնագետների հիմնավորում լինի: Դրանցից հետո Հանրապետական խմբակցությունն իր կարծիքը կհայտնի: Մենք այդ առումով չենք վռազում»:
Տ. Մարգարյանը նշել է,որ պետք չէ պատմությունից հրաժարվել: «Ելք»-ի առաջարկած հերոսներին կողմ է, բայց պետք է ուսումնասիրել, թե որ փողոցները ինչպես պետք է անվանակոչել:
«Սանկտ Պետերբուրգի հետ մենք համագործակցում ենք, քույր քաղաքաներ ենք և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցի անունը փոխել: Բացի այդ մենք ունենք այդ փողոցում ապրող մարդկանց կարծիքը»,-ասաց Մարգարյանը:
Մանրամասնենք, «Ելք»-ն առաջարկում է.
1. Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անունով։
2. Երևանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։
3. Երևանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։
4. Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։
5. Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով։
6. Իսակովի Պողոտան Լենինդգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։
Երևանի ավագանում ԵԼՔ խմբակցությունը առաջարկներն արդեն ներկայացրել է ավագանու օրակարգում ընդգրկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Այստեղ մենք պիտի դնենք մի շատ կարևոր խնդիր՝ ինչից ենք մենք հրաժարվում». Բաբայանը անվանափոխությունների մասին
- Ճարտարապետը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը կհանի հայերին ռուսների դեմ
- «Ելք»-ի՝ փողոցների անվանափոխության նախաձեռնությունը միանգամայն տեղին է. «Առավոտ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան