Լճաշենը հավակնում է դառնալ Գեղարքունիքի ամենաարագ զարգացող համայնքներից մեկը
Գեղարքունիքի Լճաշեն համայնքն արդեն մարզադպրոց ունի: Այն կառուցվել է համայնքային բյուջեի, լճաշենցիների և ֆրանսիական երիտասարդական հասարակական կազմակերպություններից մեկի տրամադրած միջոցների հաշվին։
Մարզադպրոցի բացմանը մասնակցելու համար այսօր համայնում էր նաև Մարզպետ Կարեն Բոթոյանը: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը նշել է, որ մարզադպրոցում գործելու է վոլեյբոլի, բասկետբոլի, կառատեի, սամբոյի և այլ մարզաձևերի խմբակներ, նախատեսվում է ունենալ նաև ֆիթնես կենտրոն։ Ըստ նախնական հաշվարկների, մարզադպրոցը ունենալու է շուրջ 150 սան։ Մարզադպրոցը համայնքից կունենա նաև այլ այցելուներ, որոնք, ըստ համայնքի ղեկավարի զգալի թիվ կկազմեն։
Մարզպետ Կարեն Բոթոյանն իր խոսքում նշել է, որ տպավորված է համայնքում կատարած աշխատանքների ծավալով և հավելել, որ համայնքի մանկապարտեզի վերանորոգման և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրեր կյանքի կոչելուց հետո Լճաշենն ավելի լուրջ հայտ կներկայացնի, և կդասվի մարզի ամենաարագ զարգացող համայնքների թվին։
Նա նշել է նաև, որ Լճաշենը պետք է օրինակ ծառայի այլ համայքների համար, քանզի այստեղ շատ արդյունավետ են օգտագործում տեղական ռեսուրսները՝ գրանցելով լուրջ արդյունքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան