«Մանկավարժների խնդիր չունենք, մի քանի տասնյակի հարց է, կտեղավորվեն իրենք». Լևոն Մկրտչյան
«Վերակազմաորվում են այն դպրոցները, որոնց կողքին կան այլ դպրոցներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Նախարարն օրինակ բերեց Կոնդի թաղամասը, որտեղ կողք կողքի գտնվող երկու դպրոցները միավորվել են:
Նրա խոսքով՝ միավորման պատճառներից մեկը նաև աշակերտների թվի նվազումն է:
Լրագրողներից մեկի հարցին, թե պետական դպրոցներում կա խնդիր` երկրորդ հերթ են մտցնում, պատճառաբանելով, թե տարածքի խնդիր ունեն, այն դեպքում, երբ որոշ դպրոցներ իրենց տարածքը վարձով են տալիս, ի՞նչ քայլեր պետք է արվում այս ուղղությամբ, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Մենք հիմա մոնիթորինգի մեջ ենք: Պետք է նաև ծնողի ընտրության հարցը թողնենք, եթե ծնողն ուզում է, որ հենց այդ դպրոցում սովորի իր երեխան, պետք է մասնաշենքերն ուժեղացնել: Դա մեր լուծումներից մեկը կլինի: Երևանում 30 տոկոսից ավելի դպրոցներ գերբեռնված կամ թերբեռնված են, դրա համար էլ գնում ենք վերակազմակերպման: Պետք է նաև այնպես անենք, որ կրթական հաստատության շենքերը ծառայեն կրթության կարիքներին, իսկ եթե ազատված շենքի վիճակն անմխիթար լինի, այն կփոխանցենք պետգույքին»։
Մեկ այլ հարցի, թե 13 դպրոցի վերակազմակերպումով արդյո՞ք մանկավարժների աշխատանքից դուրս մնալու խնդիր չի լինի, նախարարը պատասխանեց. «Ավելի շատ մանկավարժների խնդիր չունենք, մի քանի տասնյակի հարց է, կտեղավորվեն իրենք։ Ավելի շատ ադմինիստրատիվ ապարատի և տեխնիկական անձնակազմի խնդիր ունենք։ Մանկավարժների հարցով փորձում ենք խնդիրը լուծել: Մեծ բլոկով` այս դպրոցներում չունենք աշխատանքից ազատված ուսուցիչ»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Նոր ուստարում ընդհանուր առմամբ կմիավորվի շուրջ 14 դպրոց. Լևոն Մկրտչյան
- Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը. վարչապետ
- Ձախողման օպտիմալացում` դպրոցներ
- Դպրոցների օպտիմալացման հետևանքով հնարավոր են բողոքի ակցիաներ. Հրապարակ
- Մասնագետները՝ դպրոցների օպտիմալացման հետևանքների մասին
- «Գյուղը պահողը դպրոցն է». մտավորականներն օպտիմալացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին