Հայաստանի ձյուդոյիստներն աշխարհի առաջնությունում դուրս են մնացել պայքարի կեսից
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել տարվա գլխավոր ստուգատեսում և դուրս են մնացել հետագա պայքարից:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ այսօր 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը հաղթանակով է մեկնարկել: Նա 1/64-րդ եզրափակչում առավելության է հասել Գանայի ներկայացուցիչ Էմանուել Նարթեյի նկատմամբ, սակայն 1/32-րդ եզրափակչում զիջել է իսրայելցի Թոհար Բուտբոլին:
Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Ճապոնիան ներկայացնող Սոյչի Հաշիմիտոյին:
Երեկ կանանց 52 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանին բարդ մրցակից էր բաժին հասել: Բալասանյանը 1/32-րդ եզրափակչում պարտվել է ճապոնացի Նացումի Ցունոդային, որը դարձել է աշխարհի փոխչեմպիոն:
Այսպիսով, հայ ձյուդոյիստներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում: