Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի կուբացի բռնցքամարտիկի հետ
Համբուրգում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ վաղը կմեկնարկեն կիսաեզրափակիչ մենամարտերը:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է միայն Եվրոպայի գործող չեմպիոն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Եզրափակիչ անցնելու համար հայ բռնցքամարտիկը կմենամարտի Կուբայի ներկայացուցիչ Էնդի Գոմես Կրուզի հետ:
Երեկ քառորդ եզրափակչում հաղթանակից հետո Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել:
Կիսաեզրափակիչ մենամարտերը Երևանի ժամանակով կսկսվեն 20:00-ից:
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Բաչկովն անցել է կիսաեզրափակիչ
- Հովհաննես Բաչկովը պայքարն սկսելու է երկրորդ շրջանից
- Դավիթ Թորոսյան. Ցանկանում եմ` Բաչկովն աշխարհի չեմպիոն դառնա
- Բաչկովը պատրաստվում է աշխարհի առաջնությանը
- Հովհաննես Բաչկով. Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին
- Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն