ՊՆ ռազմաբժշկական վարչության պետը կոռուպցիոն պատմությունների պատճառով ազատվել է պաշտոնից, «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություններն են:
«Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով»,- ասել է թերթի աղբյուրը:
«Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաև Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Ի դեպ, Խաչատրյանը խնդրել է ընդառաջել իրեն՝ թողնել ևս 1 տարի ծառայել, որպեսզի 20 տարվա զինվորական ստաժ ունենա թոշակի գնալիս: Պարզ չէ՝ կընդառաջե՞ն, թե՞ ոչ։ Մեր տեղեկություններով, վարչության պետ կնշանակվի «Մուրացանի» վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին