Պետության փողերն ինչո՞ւ եք անընդհատ վատնում, հարգելի դատարան. Փաստաբան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 14 անդամների՝ Աշոտ Պետրոսյան, Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Էդվարդ Գրիգորյան, Մխիթար Ավետիսյան, Պավել Մանուկյան, Սեդրակ Նազարյան, Սմբատ Բարսեղյան, Վարուժան Ավետիսյան, Կարո Եղնուկյան, Խաչատուր Գիչյան, գործով դատական նիստը:
Դատավոր Արտուշ Գաբրիլեյանը դիմեց ամբաստանյալ Արմեն Բիլյանին, թե արդյո՞ք ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի Հանրային պաշտպանի գրասենյակից Գարեգին Մարգարյանը: Ա. Բիլյանը դեմ արտահայտվեց:
«Դուք ունենք մեկ այլ հանրային պաշտպան, և այս պահին եթե չեք ցանկանում, որ ձեր շահերը պաշտպանի պարոն Մարգարյանը, հետևաբար պարոն Մարգարյան, ձեզ չենք կարող ներգրավել»,- ասաց դատավոր Ա. Գաբրիելյանը:
Դատավորը նիստերի դահլիճ հրավիրեց ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանին և Արեգ Կյուրեղյանին՝ նրանց շահերը պաշտպանելու համար հանրային պաշտպան ներգրավվելու համար:
«Սմբատ Բարսեղյան, քանի որ ձեր պաշտպան Հայկ Ալումյանը չի ներկայանում դատական նիստերին, Հանրային պաշտպանի գրասենյակը որոշում է կայացրել, որ ձեր շահերը պաշտպանի Գարեգին Մարգարյանը»,- հայտարարեց դատավորը:
Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը նույնպես արտահայտվեց, որ Գարեգին Մարգարյանը պաշտպանի իր շահերը:
«Իմ պաշտպանը ոչ թե չի ներկայանում, այլ չեք թույլ տալիս, որ ներկայանա: Տարբեր բաներ են»,- ասաց ամբաստանյալը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարսեղյանի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա, և վերջինս ունի պաշտպանության իրավունք, պաշտպան ունենալը պարտադիր է համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենքի համապատասխան հոդվածի, նրա հրաժարումը դատարանը չի ընդունում, և նրա շահերի պաշտպան է նշանակում պարոն Գարեգին Մարգարյանին»,-ասաց դատավորը:
Պաշտպան Լուսինե Սահակյանը դիմեց դատավոր Գաբրիելյանին. «Բիլյանի պարագայում դուք գտնում եք, որ քանի որ մեկ հանրային պաշտպան կա, երկրորդ հանրային պաշտպան պետք չէ ներգրավվել, իսկ Բարսեղյանի պարագայում հրապարակավ ասում եք՝ ոչ, երկու հանրային պաշտպան պետք է ներգրավվի: Դատարանի դիրքորոշումը գոնե պետք է միասնական լինի: Բացի այդ, մեզ համար անհասկանալի է, թե ի՞նչ բան է երկրորդ հանրային պաշտպանի ներգրավումը: Պետության փողերն ինչո՞ւ եք անընդհատ վատնում, հարգելի դատարան: Մեկ հանրային պաշտպանը նստած է, հիմա երկրորդ հանրային պաշտպանը պետք է գա, իմաստը կբացատրե՞ք»:
«Ես արդեն որոշում կայացրեցի, և պարոն Մարգարյանին ներգրավեցի Բարսեղյանի շահերի պաշտպան՝ հաշվի առնելով, որ նրա նկատմամբ կիրառված է դատական սանկցիա»,- ասաց նա:
Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը նույնպես չհամաձայնվեց, որ իր շահերը պաշտպանի Հանրային գրասենյակի փաստաբան Գարեգին Մարգարյանը: Դատավորը կրկնեց, քանի որ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե անձի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա, հետաբար հրաժարումը դատարանը չի ընդունում և Մարգարյանին ներգրավում է Կյուրեղյանիի շահերի պաշտպան:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
- Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը համաձայն չի հանրային պաշտպան ունենալ
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան