Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան
Այսօր դատարանի որոշմամբ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի շահերը պաշտպանելու է Հանրային գրասենյակի փաստաբան Գարեգին Մարգարյանը: Սակայն դատական նիստի ժամանակ ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենք դեմ են, որ Գ. Մարգարյանն իրենց պաշտպանությունն իրականացնի:
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանն ասաց, որ ինքը շարունակելու է մնալ դատարանում, բայց չի իրականացնելու պաշտպանություն:
«Դատարանի որոշումն է, որ պետք է մնալ նիստերի դահլիճում: Պետք է ենթարկվել դատարանի որոշմանը: Իսկ «Քրեական դատավարության» օրենքի 68-րդ հոդվածի համաձայն, որը նաև իմ որոշման մեջ կա, Հանրային պաշտպանը կհամարվի Բարսեղյանի, Կյուրեղյանի և մյուսների պաշտպան, եթե նրանց համաձայնությունը լինի»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ ամբաստանյալները միանշանակ զրկվում են պաշտպանության իրավունքից:
«Այստեղ հրաժարվելու մասին խոսք չկա: Խոսքը գնում է այն մասին, որ, ըստ օրենքի, չեմ կարող իրականացնել պաշտպանություն, քանի որ չկա ամբաստանյալների համաձայնությունը: Մնում եմ դատարանում, որովհետև կա դատարանի որոշում, որն ինձ պարտավորեցնում է, պետք է կատարեմ այդ որոշումը: Դատարանի որոշումը պարտադիր է բոլորի համար»,- ասաց Գ.Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետության փողերն ինչո՞ւ եք անընդհատ վատնում, հարգելի դատարան. Փաստաբան
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
- Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը համաձայն չի հանրային պաշտպան ունենալ
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան